ԱՐԴՅՈ՞Ք ՇԱՆ ՉՈՐ ՔԻԹԸ ԱՐԴԵՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է

ԱՐԴՅՈ՞Ք ՇԱՆ ՉՈՐ ՔԻԹԸ ԱՐԴԵՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է

Բարձրացրեք Ձեր ձեռքը, եթե երբևէ լսել եք, որ առողջ շան քիթը պետք է թաց և սառը լինի։ Այս իմաստությունն այնքան հաճախ է պտտվում շան տերերի շրջաակներում, որ կարծես փաստ է դարձել։ Երբ սիրում եք Ձեր շանը և նկատում եք, որ քիթը չոր և տաք է սկսում եք մտածել,- Հիվա՞նդ ես ինչ է։

Ուրախ լուր՝ պարտադիր չէ։

Միայն չոր և տաք քիթ ունենալու փաստը դեռևս նշան չէ, որ կենդանին լավ չի զգում իրեն։  Իրականում շան քիթն օրվա ընթացքում կարող է փոփոխվել, կախված նրանից, թե ինչով են զբաղված, որտեղ են և նաև թե ինչ եղանակ է։ 

Ինչո՞ւ է շանս քիթը չոր
Քթի չորության և տաքության մի շարք լիովին բնական պատճառներ կան՝
  • Քնից հետո
Սովորաբար օրվա ընթացքում շները լպստում են իրենց քիթը՝ նպաստելով դրա խոնավության պահպանմանը։ Բայց քանի դեռ քնած են չեն լպստում իրենց քիթը, հետևաբար լրիվ բնական է, որ արթնանալուն պես այն փոքր ինչ չոր է։ 
  • Տաք և չոր միջավայր
Տան ջեռուցումը, օդափոխման համակակարգը և ցածր խոնավությունն ազդում են շան քթի չորության վրա։ 
  • Եղանակային և դրսի պայմաններ
Քամուն, ցուրտ կամ շոգ եղանակին երկար գտնվելը կարող է ազդել քթի վրա։  

Այսպիսով, եթե շան քիթը որոշ ժամանակ չոր է, բայց վարքագծում փոփոխություն չկա, չկա պատճառ նաև տագնապելու։ 

Արդյո՞ք չոր քիթը նշանակում է, որ շունը ջերմում է
Ոչ։ Միայն չոր և տաք քիթն անվիճելի ցուցանիշ չէ, որ շունը ջերմություն ունի։ 
Միայն քթի վրա կենտրոնանալու փոխարեն նայեք ընդհանուր պատկերին։ Ձեր շունը նորմալ է սնվու՞մ։ Արդյո՞ք խմում և խաղում են սովորականի պես և վարքագծում չկա՞ փոփոխություն։ Գուցե նկատե՞լ եք փոփոխություններ էներգիայի, շնչառության, ախորժակի և պահվածքի մեջ։ Այս նշաններն ավելի շատ են պատմում Ձեր շան ինքնազգացողության մասին, քան ուղղակի քթի թացությունն ու ջերմաստիճանը։ Որպես շան տեր շատ կարևոր է հասկանալ, թե ինչն է նորմալ Ձեր շան համար։ Ամեն շուն տարբեր է, և նրանց բնական վարքագծին ծանոթ լինելը կօգնի նկատել նշանակալի փոփոխությունները։ 

Երբ է պետք ավելի ուշադիր լինել
Միայն չոր քիթը հիմնականում անհանգստության պատճառ չէ։ Այնուամենայնիվ, եթե փոփոխությունը երկարատև է, անսովոր Ձեր շան համար և/կամ ուղեկցվում է այլ ախտանշաններով, ցանկալի է ուշադրություն դարձնել և խորհրդակցել անասնաբույժի հետ։  
Պետք է կապ հաստատել անասնաբույժի հետ, եթե նկատում եք՝ 
  • Քթի վրա կեղևակալում, ճաքեր կամ խոցեր։
  • Արյունահոսություն կամ անսովոր արտադրություն։
  • Քթի այտուցվածություն կամ արտաքին տեսքի նկատելի փոփոխություններ։
  • Ցավի և անհարմարության նշաններ
  • Պիգմենտի կորուստ (փոխվում է քթի գույնը)
  • Այլ փոփոխություններ շան մոտ՝ ախորժակի և էներգիայի կորուստ, վարքագծի և ինքնազգացողության փոփոխություն