ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆԵԼ ԱԿՏԻՎ ՇԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆԵԼ ԱԿՏԻՎ ՇԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Որոշ շներ կարծես անսպառ էներգիայի աղբյուր լինեն, նույնիսկ եթե նրանք վաղուց դուրս են եկել ձագուկ տարիքից։ Շատ էներգիա ունեցող ցեղատեսակներն, ինչպիսիք են Բորդեր կոլլին, Ավստրալիական հովվաշունը, Ջեք Ռասսելը և շատ աշխատող և սպորտով զբաղվող ցեղատեսակներ բնույթով ակտիվ և հետաքրքրասեր են։ Էներգետիկ շան մասին հոգ տանելը նրան միայն երկար զբոսանքների տանելով չի կարող սահմանափավել։ 

Երջաիկ և ակտիվ շանն անհրաժեշտ է ֆիզիկական և մտավոր վարժությունների, հանգստի և համապատասխան սննդի բալանսավորված ամբողջություն։ 

Հասկանալ շան էներգետիկ պահանջները
Ամեն շան մոտ տարբեր են էներգիայի քանակի և ձևի պահանջները։ Կարևոր է բացահայտել՝ ինչն է համապատասխանում նրանց անհատական պահանջներին ու ունակություններին։ 
  • Ֆիզիկական ակտիվություն
Ֆիզիկական ակտիվությունն օգնում է առողջ պահել մկանները, շարժունակությունն ու մարինը, ինչպես նաև թույլ է տալիս բացահայտել և արտահայտել բնական վարքագիծը։ Դրական կարող է լինել նաև բազմազանությունը՝ արահետի փոփոխություն, միջավայր, ակտիվության տեսակ, դա կարող է առօրյան ավելի հետաքրքիր դարձնել՝ առանց պարտադիր կերպով դրա ինտենսիվությունը մեծացնելու։
  • Մտավոր ակտիվություն
Բարձր էներգիայով օժտված շները հաճախ ունենում են հետաքրքրասեր և զգոն միտք, որը համահունչ է նրանց ակտիվ մարմնին։ Հետևաբար, նրանց լիարժեք և բավարարված պահելու համար անհրաժեշտ է նրանց հնարավորություն տալ օգտագործելու ոչ միայն մկանները, այլև ուղեղը։
Մտավոր խթանումը կարող է բնականորեն դառնալ առօրյա կյանքի մի մասը․ նոր հոտերի բացահայտումը, նոր հմտությունների յուրացումը կամ միասին տարբեր զբաղմունքների մասնակցությունը կարող են նպաստել դրան։
  • Մի թերագնահատեք հանգիստը
Նույնիսկ ամենաէներգետիկ շներին անհրաժեշտ է բավարար հանգիստ՝ ֆիզիկապես և մտավոր վերականգնվելու համար։ Հանգիստը թույլ է տալիս մկաններին վերականգնվել, ինչպես նաև հնարավորություն է տալիս նյարդային համակարգին հանգստանալ ակտիվությունից հետո։

Սնունդը աշխույժ շների համար
Ակտիվ կենսակերպը ենթադրում է սննդային որոշակի պահանջներ։ Ձեր շան սննդակարգն ընտրելիս, տարիքի, չափի և մարմնի ֆիզիկական վիճակի հետ մեկտեղ, միշտ պետք է հաշվի առնել նաև նրա անհատական կարիքները։


N&D Spirulina-ն  հատուկ բանաձև է մշակված ակտիվ շների համար, հարստացված է սպիրուլինայով՝ ամեն օր էներգիան և ընդհանուր բարեկեցությունն ապահովելու համար։ Սպիտակուցների 96%-ը կենդանական ծագում ունի, ինչը հնարավորինս համապատասխանում է նրանց բնական սննդային պահանջներին։

Իհարկե, յուրաքանչյուր շուն անհատական է, և սննդի ճիշտ ընտրությունը կախված է նրա առանձնահատկություններից և կարիքներից։ Եթե մտածում եք՝ արդյոք N&D Spirulina-ն ճիշտ ընտրություն է ձեր շան համար, կարող եք զանգահարել Farmina խորհրդատուին և ստանալ անհատականացված սննդակարգի առաջարկ։