ԹԱՐՄ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ ԿԵՆԴԱՆՈՒ ԿԵՐԸ։ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՈՐԱԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ
Ձեր ընտանի կենդանու համար բարձրորակ կեր և համեղ պատառիկներ ընտրելը կարևոր է, սակայն դրանց ճիշտ պահպանումը նույնքան կարևոր է՝ թարմությունը, որակը և անվտանգությունը պահպանելու համար։ Անկախ նրանից՝ ձեր կենդանուն տալիս եք չոր կեր, թաց կեր, թե օրվա ընթացքում հյուրասիրում եք համեղ պատառիկներով, պահպանման մի քանի պարզ կանոններ կօգնեն դրանք պահել թարմ, սննդարար և անվտանգ՝ ձեր կենդանու համար։
Ինչպես պահեստավորել չոր կերը
Պահեք չոր կերը
զով և չոր վայրում՝ հեռու ջեռուցումից և արևի անմիջական ճառագայթներից։ Բացելուց հետո հոգ տարեք, որ ամեն օգտագործումից հետո պարկը լավ փակվի և առավելագույնս սահմանափակի օդի և խոնավության ներթափանցումը։
Հնարավորության դեպքում
պահեք կերն օրիգինալ փաթեթավորմամբ։ Դա օգնում է պահպանել սնունդը և կարևոր տեղեկությունները, ինչպիսիք են սպառման ժամկետը, միշտ աչքի տակ են։ Եթե օգտագործում եք պահեստավորման տարաներ, համոզվեք, որ դրանք մաքուր են, չոր և անօդ, ինչը կպահպանի խոնավությունից և վնասատուներից։
Խուսափոք հին ու նոր կերերն իրար խառնելուց։
Ինչպես պահեստավորել չոր կերը
Փակ թաց կերն առհասարակ պետք է
պահպանել սենյակային ջերմաստիճանում՝ զով և չոր վայրու, և, իհարկե,
այն պետք է օգտագործել մինչ պահպանման ժամկետի ավարտը։
Բացելուց հետո
տեղափոխեք ավելացած կերը ամուր փակվող տարայում և պահեք սառնարանում։ Խորհուրդ է տրվում սպառել թաց կերը բացելուց 3 օրվա ընթացքում։ Միշտ հետևեք տուփի վրայի պահպանման կանոններին, քանի որ այն կարող է փոխվել կախված արտադրանքից։
Չենք մոռանում համովիկների մասին
Համովիկները նույնպես պետք է պատշաճ պահպանվենԼ Պահպանեք
սառը և չոր վայրում, հեռու խոնավությունից և ջեռուցումից։ Ամեն անգամ օգտագործելուց հետո նորից փակեք տուփը՝ թարմ պահելու համար։ Միշտ ստուգեք պահպանման ցուցումները տուփի վրա, հատկապես փափուկ և թաց համովիկները հաճախ անհրաժեշտ է բացելուց հետո պահել սառնարանում։
Կերամաններն ու տարաները մաքուր պահեք
Սնունդի պահպանումը միաժամանակ պետք է ուղեկցվի հիգիենայի կանոններով։ Լվացեք կերամանը պարբերաբար և հեռացրեք նախորդ անգամից մնացած կերը։ Տարաները նույնպես պետք է լվացվեն և լավ չորացվեն նոր կերը պահեստավորելուց առաջ։
Լավ սնունդը միայն ճիշտ կեր ընտրելը չէ։ Այն, թե ինչպես եք պահում և մատուցում կերը, նույնպես կարևոր դեր է խաղում դրա որակը պահպանելու գործում։
Եթե հարցեր ունեք ձեր ընտանի կենդանու սննդակարգի, կերակրման ռեժիմի կամ սննդային կարիքների վերաբերյալ, կարող եք ստանալ անհատականացված
Farmina Nutrition Plan և ստանալ ձեր կենդանու կարիքներին համապատասխան խորհրդատվություն։