4 ԶՎԱՐՃԱԼԻ ՄԻՋՈՑ ՇԱՆՆ ԱԿՏԻՎ ՈՒ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ֆիզիկական վարժությունները շատ կարևոր են շների երջանկության և կենսակերպի համար, սակայն դա միակ պայմանը չէ։ Շները նաև մտավոր խթանման կարիք ունեն։ Բացահայտելը, խնդիրներ լուծելն ու իրենց բնազդները խաղերում օգտագործելը կարևոր դեր ունեն առօրյայում։ Խաղն ու մտավոր ակտիվությունը կարող են հիանալի լրացուցիչ միջոց լինել՝ Ձեր ընտանի կենդանու բարեկեցությանը նպաստելու համար։
Շատ հետաքրքիր և ներգրավող զբաղմունքներ կարելի է կազմակերպել հենց տանը։ Սակայն դրանք պետք է լրացնեն, այլ ոչ թե փոխարինեն կանոնավոր զբոսանքներին, բացօթյա միջավայրի ուսումնասիրությանը և ֆիզիկական ակտիվությանը։
Ինչու՞ է մտավոր խթանումը կարևոր շան համար
Շները բնականաբար շատ ժամանակ են անցկացնում՝ ուսումնասիրելով իրենց շրջապատը և օգտագործելով իրենց զգայարանները։ Մտավոր խթանումը կարող է օգնել ավելի հետաքրքիր դարձնել ամենօրյա կյանքը և և ամրապնդել Ձեր և կենդանու կապը։ Գաղտնիքը բազմազանության մեջ է՝
1. Փորձեք գլուխկոտրուկներ կամ ինտերակտիվ կերակրամաններ
Սննդային գլուխկոտրուկներն ու ինտերակտիվ կերակրման սարքերը խրախուսում են շներին աշխատել իրենց կերակուրի մի մասի համար՝ այն պարզապես ամանից ուտելու փոխարեն։ Կախված գլուխկոտրուկի տեսակից՝ շանը կարող է անհրաժեշտ լինել տեղափոխել առարկաներ, օգտագործել քիթը կամ թաթերը, կամ հասկանալ, թե ինչպես հասնել կերակուրին։ Այս զբաղմունքները կարող են ապահովել ինչպես մտավոր խթանում, այնպես էլ ավելի հետաքրքիր և ներգրավող կերակրման գործընթաց։
Կարևոր է հիշել՝ խաղի ընթացքում սպառված կերը պետք է հաշվարկվի օրական սննդաչափի մեջ։ Համովիկներն ու սննդային պարգևատրումը միշտ պետք է կազմի օրական սննդակարգի մաս, այլ ոչ հավելում հիմնական սնունդին։
Ձեր շան սննդային կարիքները կախված են մի շարք գործոններից՝ տրիք, չափ, կենսակերպ և ակտիվության մակարդակ։
Կապ հաստատեք մեր խորհրդատուների հետ ինչպես ճիշտ ինտեգրել համովիկներն ամենօրյա սննդակարգի մեջ։
2. Սովորեցրեք նոր հնարքներ
Ուսուցումը հիանալի միջոց է շանը ներգրավված պահելու համար։ Անկախ նրանից՝ ամրապնդում եք արդեն սովորած հիմնական հմտությունները, թե սովորեցնում եք ինչ-որ նոր բան, շանը վարժեցնելը օգնում է զարգացնել նրա մտավոր ունակությունները՝ միաժամանակ Ձեզ երկուսիդ համար ստեղծելով միասին որակյալ ժամանակ անցկացնելու հնարավորություն։ Կազմակերպեք կարճ և դրական վարժանքներ՝ չմոռանալով պարգևատրման մասին։ Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես արդյունավետ վարժեցնեք կենդանուն`
սովորեք հեշտ հնարքներ պարգևատրման միջոցով։
3. Խաղացեք “Գտիր այն”
“Գտիր այն”-ը հասարակ խաղ է, որը հնարավոր է իրականացնել ցանկացած տանը։ Ասեք շանը սպասել, մինչ կթաքցնեք իր սիրելի խաղալիքը մոտակայքում։ Հետո նշան տվեք, որ սկսի փնտրել խաղալիքը։Երբ շունն ընկալի խաղի բնույթը, կարող եք աստիճանաբար ավելի դժվար հասանելի տեղում պահել։
Որսալ սիրող շների համար կարող եք փնտրելուն ավելցնել բեր հրահանգը։ Նպատակը խաղը բարդացնելը չէ։ Դուք խրախուսում եք Ձեր շանը բացահայտել, մտածել և օգտագործել իր զգայարանները։
4. Ընտրեք ճիշտ մեթոդն ու խաղը
Չկա մի համընդհանուր կանոն խաղերի համար։ Ամեն շուն ունի իր պահանջներն ու նախասիրությունները, ինչը պայմանավորված կարող է լինել նրանց ցեղատեսակի, բնական պահվածքի և բնավորության հետ։ Ինքներդ Ձեզ հարցրեք՝ “
Ինչո՞ւ է սերվել իմ շան ցեղատեսակը”։ Դա կօգնի Ձեզ հասկանալ, թե ինչ է սիրում Ձեր շունը։ Հիշեք, որ շատ շների համար խաղալու լավագույն հատվածը Ձեր հետ փոխազդելն է։ Անկախ նրանից՝ դա քաշքշոցի խաղ է, հետապնդում, առարկա բերելու խաղ, թե մեկ այլ ինտերակտիվ խաղ, քեզ հետ այդ փորձառությունը կիսելը զվարճանքի կարևոր մասն է։
Սակայն որոշ շներ առավել հաճույքով են կրծում, պատռում և մասնատում իրերը։ Նրանց այս բնական վարքագիծը սահմանափակել փորձելու փոխարեն նրանց տվեք այն արտահայտելու համապատասխան և անվտանգ հնարավորություն։
Պարզ ստվարաթղթե տուփը կարող է դառնալ հիանալի զբաղմունք շան համար՝ թույլ տալով նրան անվտանգ կերպով բավարարել պատռելու իր բնական ցանկությունը։
Այս զբաղմունքի ընթացքում միշտ ուշադիր վերահսկեք ձեր շանը, որպեսզի համոզվեք, որ նա ստվարաթղթի կտորները չի կուլ տալիս։
Որքա՞ն մտավոր խթանում է անհրաժեշտ շանը
Չկա ընդհանուր չափ, որ սահմանված է բոլոր շների համար։ Տարիքը, ցեղատեսակը, բնավորությունը, առողջական վիճակը, կեսակերպն ու անհատական նախասիրությունները որոշում են, թե ինչքան ակտիվություն է հաճելի Ձեր շանը։ Որոշ շներ կարող են ժամերով վայելել հոտառության խաղերը, իսկ որոշները նախընտրում են կարճատև խաղեր օրվա ընթացքում։
Ամենակարևորը՝ շանը հետևելն է։ Եթե նրանք հետաքրքրված և ներգրավված են, Դուք կարող եք բարդացնել մարտահրավերը։ Եթե նրանք բարկանում են, հոգնում կամ կորցնում են հետաքրքրությունը, հեշտացրեք ակտիվությունը կամ դադար տվեք։ Մտավոր խթանումը պետք է զվարճանք, ոչ թե տանջանք լինի։