ՀԱՄՆ ՈՒ ՍՆՆԴԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ

ՀԱՄՆ ՈՒ ՍՆՆԴԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ

Կարևոր է չշփոթել այն սնունդը, որը Ձեր ընտանի կենդանին սիրում է, այն սննդի հետ, որը բավարարում է նրա բոլոր սննդային կարիքները։ Սնունդը կարող է լինել շատ ախորժելի, սակայն դա դեռ չի նշանակում, որ այն լավագույն ընտրությունն է Ձեր ընտանի կենդանու սննդային կարիքների համար։ Իդեալական սննդակարգը պետք է ապահովի Ձեր ընտանի կենդանուն անհրաժեշտ բոլոր սննդանյութերը՝ բալանսավորված, և միևնույն ժամանակ լինի բավականաչափ գրավիչ, որպեսզի նա հաճույքով և կանոնավոր կերպով սնվի։

Ի՞նչ ենք հասկանում համովություն ասելով։
Այն ինչն նկարագրում է, թե որքան ախորժելի է սնունդը Ձեր ընտանի կենդանու համար՝ պայմանավորված տարբեր զգայական հատկանիշների համադրությամբ։ Համեղ և ախորժելի բաղադրատոմսը նպաստում է, որ Ձեր ընտանի կենդանին մոտենա կերամանին, հաճույքով ուտի և սնվի կանոնավոր ռեժիմով։

Ինչո՞ւ է դա կարևոր
Համեղությունն ու սննդայնությունը միասին ավելի արդյունավետ են, չէ որ նույնիսկ լավագույնս հաշվարկված սննդակարգը կունենա արդյունք, եթե կենդանին դա ուտի։ Դա առավել կարևոր է բուժական սննդակարգերի, այլընտրանքային սպիտակուցներով պատրաստված արտադրանքների կամ այնպիսի բաղադրատոմսերի դեպքում, որոնք տարբերվում են Ձեր ընտանի կենդանու բնական նախընտրած սննդային պրոֆիլից, կանոնավոր սննդի ընդունումը նույնքան կարևոր է, որքան հենց սննդի բաղադրությունը։

Առօրյայում կերի համեղությունը հաճախ ամենաակնհայտ նշանն է, որ ընտրված սնունդը համապատասխանում է Ձեր ընտանի կենդանուն։ Սակայն կարևոր է հիշել, որ Դուք և Ձեր ընտանի կենդանին տարբեր բաների եք ուշադրություն դարձնում․ Դուք, հավանաբար, ընտրում եք սնունդը՝ հաշվի առնելով դրա որակն ու բաղադրիչները, մինչդեռ Ձեր ընտանի կենդանու համար կարևոր են հոտը, համն ու հյուսվածքը։ Երկու պահանջներին բավարարող սնունդի գնումը  դառնում է ընտրություն, վստահելի օրակարգ, ինչն հատկապես կարևոր է սննդակարգը փոխելու ժամանակ, երբ ձեր ընտանի կենդանին մեծանում է, կամ երբ անասնաբույժը նշանակում է բուժական սննդակարգ։

Կամակոր ուտող չէ՞, դա դեռ չի նշանակում, որ կարող եք տալ ցանկացած կեր
Ինչպես նաև չի նշանակում, որ ցանկցած կեր, որ Ձեր կենդանին ուտում է սսնդային արժեք է ներկայացնում նրա համար։ Հաշտ ուտելը խոսում է համի հետ, բայց ոչ սննդայնության, համեղ կերը կարող է լիարժեք չհամապատասխանել կենդանու կյանքի փուլին, առողջական վիճակին և հատուկ պահանջներին։  Եթե կենդանին բծախնդիր չէ սննդի հարցում, նա պարզապես չի տա այն նույն վաղ նախազգուշացման նշանները, որոնք կարող է տալ ավելի քմահաճ կենդանին։
Ուստի արժե իրարից առանձնացնել երկու հարց․
«Իմ կենդանին կուտի՞ սա» և «Արդյո՞ք սա ճիշտ կեր է իմ կենդանու համար»։

Ի՞նչն է համովացնում կերը։
Չկա եզակի բաղադրիչ, որն ապահովում է համը։ Համի վրա ազդում է նախ և առաջ բանաձևը, որն իրենից նեկայացնում է մի շարք գործոններ, որոնք միասին դարձնում են կերն ախորժալի շների և կատուների համար։ 
Սննդի հոտն ու տեքստուրան բարձրորակ բաղադրիչների արդյունք են, այդ թվում՝ սպիտակուցների և ճարպերի աղբյուրներից, խոնավության պարունակությունից, ինչպես նաև այն եղանակից, որով այդ բաղադրիչները մշակվում և պատրաստվում են։ Հյուսվածքի դեպքում կարևոր դեր ունեն նաև կերի հատիկների չափն ու ձևը։

Farmina-ում կերի համեղությունը սկսվում է մանրակրկիտ և նպատակային մշակված բաղադրությունից։ Այնուհետև մենք ընտրում ենք բարձրորակ հումք և կիրառում արտադրական գործընթացներ, որոնք նախատեսված են դրա որակն ու բնական հատկությունները պահպանելու համար։ Արդյունքում ստացվում է բարձրորակ կեր, որը նախատեսված է շների և կատուների համար բնականորեն գրավիչ լինելու համար։

Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ Farmina-ի բոլոր կերերը հավասարապես գրավիչ են յուրաքանչյուր կենդանու համար։ Եվ ինչպե՞ս կարող եք իմանալ, թե դրանցից որն է նախընտրելու Ձեր կենդանին։
Զանգահարեք մեր մասնագետներին.

Նվիրեք Ձեր կենդանուն սննդակարգ, որ նա կվայելի։