ՈՐՔԱ՞Ն ՄԱՐԶԱՆՔ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՁԵՐ ՇԱՆՆ ԱՄԵՆ ՕՐ
Յուրաքանչյուր շուն յուրահատուկ է՝ ամենօրյա ֆիզիկական ակտիվության իդեալական մակարդակը կախված է մի շարք գործոններից՝ ներառյալ տարիքը, չափը, ցեղատեսակը, առողջական վիճակը, կենսակերպը և, իհարկե, նրա անհատական կարիքները։
Բոլոր շներին միավորում է կանոնավոր ֆիզիկական ակտիվության կարևորությունը։ Մարզանքը նրանց հնարավորություն է տալիս շարժվել, ուսումնասիրել շրջակա միջավայրը, օգտագործել իրենց զգայարանները և շփվել շրջապատող աշխարհի հետ։
Ինչպես հասկանալ, թե որքան մարզանք է անհրաժեշտ Ձեր շանը։
Որպես ընդհանուր ուղեցույց կարող եք կիրառելհետևյալը՝
փոքր շների համար օրական 1-2 ժամ մարզումներ, իսկ մեծ ցեղատեսակների համար՝ 2-3 ժամ։ Բայց սա
ընդամենը խորհուրդներ են, ոչ թե հստակ կանոններ։ Մարզումների պահանջը կարող է փոփոխվել ամեն կենդանում մոտ։
Երիտասարդ, էներգիայով լեցուն շունը կսիրի երկար զբոսանքները, վազքը, լեռնագնացությունը կամ այլ ակտիվություններ։ Մեկ այլ շուն հնարավոր է վայելի կարճ զբոսանքներն ու ավելի հանգիստ ակտիվությունները։
Միայն րոպեների կամ կիլոմետրերի կոնկրետ քանակի վրա կենտրոնանալու փոխարեն՝ ուշադրություն դարձրեք, թե ինչպես է ձեր շունն արձագանքում ֆիզիկական ակտիվությանը։ Նրա էներգիայի մակարդակը, վարքագիծը և մարզվելուց հետո վերականգնվելու կարողությունը կարող են օգնել հասկանալ՝ արդյոք նրա առօրյա ակտիվության ռեժիմը համապատասխանում է իր կարիքներին։
Հիշեք, որ ձեր շանն ամեն օր անհրաժեշտ քանակությամբ ֆիզիկական ակտիվություն ապահովելը կարևոր է առողջ և հավասարակշռված կյանքի համար։
Շատ անցանկալի վարքագծային դրսևորումներ առաջանում են ձանձրույթի և ֆիզիկական ակտիվության անբավարարության պատճառով։
Ամոն զբոսանք պետք է համապատասխանի կարիքներին
Ֆիզիկական ակտիվությունը միայն այն մասին չէ, թե որքան հեռու կամ որքան արագ է Ձեր շունը քայլում։ Շներն աշխարհն ընկալում են իրենց զգայարանների միջոցով, իսկ ամենօրյա զբոսանքները նրանց հնարավորություն են տալիս ուսումնասիրել, բացահայտել և շփվել շրջակա միջավայրի հետ։
Օրինակ՝ հոտոտելը բնական և կարևոր վարքագիծ է։ Թույլ տալով Ձեր շանը կանգ առնել և տարբեր հոտերը ուսումնասիրել, Դուք նույնիսկ ամենօրյա զբոսանքը կդարձնեք ավելի հետաքրքիր։
Լիարժեք և հաճելի զբոսանքի մեկ այլ կարևոր բաղադրիչ է ազատությունը։ Երբ դա անվտանգ է, շներին պետք է հնարավորություն տալ ազատ շարժվել, իրենց տեմպով ուսումնասիրել շրջակա միջավայրը, հոտոտել և վազել։
Շանն այս բնական վարքագծերն ազատորեն դրսևորելու հնարավորություն տալը կարող է զբոսանքները դարձնել ավելի հետաքրքիր, հաճելի և օգտակար։ Դուք կարող եք նաև բազմազանություն մտցնել՝ փոխելով զբոսանքի երթուղիները, ուսումնասիրելով տարբեր միջավայրեր կամ ներառելով շան տարիքին և հնարավորություններին համապատասխան խաղեր ու զբաղմունքներ։
Մի մոռացեք հանգստի մասին
Ակտիվ առօրյան պետք է ներառի նաև հանգստի և վերականգնման համար նախատեսված ժամանակ։ Ինչպես ֆիզիկական ակտիվության կարիքներն են տարբեր շների մոտ, այնպես էլ տարբեր են նրանց հանգստի կարիքները։
Քոթոթներին և երիտասարդ շներին կարող է անհրաժեշտ լինել շատ քուն՝ աճի և զարգացման ընթացքում, մինչդեռ տարեց շներին կամ ֆիզիկական հնարավորությունների փոփոխություններ ունեցող շներին կարող են ավելի հարմար լինել կարճ ֆիսիսկական ակտիվություններն ու հաճախակի ընդմիջումները։
Ուշադրություն դարձրեք ձեր շան անհատական ազդանշաններին և տարբեր ֆիզիկական ակտիվությունների միջև նրան բավարար ժամանակ տվեք վերականգնվելու համար։
Եթե նկատում եք ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու նրա ցանկության կամ կարողության հանկարծակի փոփոխություն, դիմեք անասնաբույժի, քանի որ ակտիվության մակարդակի փոփոխությունները երբեմն կարող են վկայել այն մասին, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրա առողջական վիճակին։
Մարզումներն ու սնունդը իրար հետ են գործում
Սննդային կարիքները գնահատելիս կարևոր է հաշվի առնել Ձեր շան ակտիվության մակարդակը։ Ֆիզիկական ակտիվությունն ու ճիշտ սնունդը միասին կարևոր դեր են խաղում նրա առողջության և բարեկեցության հավասարակշռված պահպանման գործում։
Farmina-ի սննդային պլանը հաշվի է առնում Ձեր շան անհատական առանձնահատկություններն ու կենսակերպը, այդ թվում՝ նրա ակտիվության մակարդակը, որպեսզի օգնի որոշել նրա հատուկ կարիքներին համապատասխան սննդակարգ։
Ի վերջո, գոյություն չունի ֆիզիկական ակտիվության մեկ ընդհանուր ռեժիմ, որը հարմար կլինի բոլոր շների համար։ Հաշվի առնելով ընդհանուր խորհուրդները, ինչպես նաև Ձեր շան անհատական կարիքները, վարքագիծն ու նախասիրությունները՝ Դուք կարող եք օգնել, որպեսզի ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը դառնա նրա կյանքի հաճելի և դրական մասը։