ԻՆՉՈ՞Ւ Է ԿԱՏՈՒՆ ԿՈՐՑՆՈՒՄ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՆՆԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ԻՆՉՈ՞Ւ Է ԿԱՏՈՒՆ ԿՈՐՑՆՈՒՄ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՆՆԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Կատուներին հաճախ համարում են «քմահաճ ուտողներ», բայց արդյո՞ք դա իսկապես այդպես է։
Նրանք կարող են հրաժարվել որոշ կերերից, հանկարծ կորցնել հետաքրքրությունը նախկինում սիրած ուտելիքի նկատմամբ, իսկ երբեմն կարելի է մտածել, որ նրանք նախընտրում են բազմազանություն։ Թեև այս վարքագծի որոշ դրսևորումներ կատուների բնական ընտրողականության մաս են կազմում, ախորժակի փոփոխությունները երբեմն կարող են վկայել, որ ինչ-որ բան փոխվել է։

Եկեք հասկանանք, թե ինչ է թաքնված այս վարքագծի հետևում։ 

Կատուներն իրո՞ք այդպիսի ընտրողական են 
Կան կատուներ, որոնք սննդի հարցում ավելի համարձակ են, մինչդեռ մյուսները նախընտրում են ծանոթ համերն ու տեքստուրան։ Այն, ինչ կարող է թվալ որպես «քմահաճություն», հաճախ կատվի բնական վարքագծի դրսևորում է։

Կատուն կերը ընտրում է հիմնվելով մի շարք գործոններ՝
 
  • հոտ
  • տեքտուրա
  • տաքույունն ու թարմությունը
  • որքանով է ծանոթ
  • նախկին փորձառությունը
  • անհատականությունը
  • առօրյան և շրջակա միջավայրը
Ինչու՞ են կատուները հանկարծակի դադարում ուտել կերը, որը նախկինում սիրում էին՝
Նույնիսկ լավ ախորժակով կատուները երբեմն կորցնում են հետաքրքրությունը նախկինում սիրած կերի նկատմամբ։ Պատճառները տարբեր կարող են լինել՝
  • միջավայրային սթրես: շրջակա միջավայրի կամ առօրյայի փոփոխությունը կարող է ազդել ախորժակի վրա
  • փոփոխություն տանը: նոր մարդիկ, կենդանիներ կամ այլ շեղող հանգամանքներ կարող են խաթարել ախորժակը
  • այլ համի, հոտի, տեքստուրայի նախասիրություններ: կատուների մոտ կարող է հետաքրքրություն առաջացնել տարբերվող կերերը
  • առողջական խնդիրներ: Վատ ախորժակը կարող է նշան լինել առողջական խնդիրների։ Եթե կատուն հանկարծակի դադարում է ուտել և երկար ժամանակ ախորժակի չի վերականգնվում, կամ նկատում եք այլ նշաններ, անմիջապես կապ հաստատեք անասնաբույժի հետ։ 
Երբ է ախորժակի կորուստն անհանգստացնող
Պետք է տարբերակել կատուն ուղղակի ընտրողական է սննդի հարցում, թե հանկարծակի կորցրել է ախորժակը կան, հետաքրքրությունը սննդի նկատմամբ։ Պետք է հետևել և ուշադրություն դարձնել սննդային սովորություների փոփոխություններին, քանի որ ախորժակի նվազումը երբեմն կարող է կապված լինել սթրեսի, անհարմարության կամ առողջական խնդիրների հետ։
Եթե ձեր կատուն ամբողջությամբ դադարում է ուտել, շատ երկար մի սպասեք և դիմեք անասնաբույժի։

Կատոուներն հատկապես զգայուն են երկար սովի նկատմամբ, և ընդամենը մի քանի օր առանց սնունդի և նրանք կարող է լուրջ առողջական խնդիրների առաջ կանգնեն, օրինակ լյարդային լիպիդոզ (լյարդի ճարպային հիվանդություն)

Եթե կատուն շարունակում է հրաժարվել սննդից, վարքագծի փոփոխություն է դրսևորում և ախորժակի կորուստը չի վերականգնվում շտապ կապ հաստատեք անասնաբույժի հետ՝ հասկանալու համար այդ ամենի հետևում թաքնված իրական պատճառը։

Առաջարկեք բազմազանություն միքս սննդակարգի օգնությամբ
Եթե ձեր կատվի սնվելու սովորությունների փոփոխությունը կապված է սննդի նախընտրության հետ, սննդի ավելի մեծ բազմազանություն առաջարկելը կարող է օգնել։
Միքս սննդակարգը՝ խոնավ և չոր կերի համադրությունը, կատուին հնարավորություն է տալիս վայելել տարբեր հյուսվածքներ, բույրեր և կերակրման փորձառություններ։ Շատ կատուների համար այս բազմազանությունը կարող է ավելի գրավիչ դարձնել սնունդը՝ միաժամանակ նպաստելով հավասարակշռված սննդակարգի պահպանմանը։ Խոնավ կերը, իր բարձր խոնավության պարունակության շնորհիվ, նաև նպաստում է կատվի օրվա ընթացքում հեղուկի ընդունմանը, իսկ չոր կերը հարմար է օգտագործման համար և հեշտությամբ ներառվում է ամենօրյա կերակրման ռեժիմում։

Նոր կերի անցնելը պետք է աստիճանաբար արվի
Եթե ձեր կատուն կորցրել է հետաքրքրությունը նախկինում սիրած կերի նկատմամբ, և անհրաժեշտ է փոխել սննդակարգը, կարևոր է անցումն աստիճանաբար կատարել։ Նույնիսկ առողջ և սննդային առումով լիարժեք նոր կերը կարող է որոշակի հարմարվելու ժամանակ պահանջել, քանի որ կատուն պետք է ընտելանա նոր համին, հոտին կամ տեքստուրային։

Աստիճանաբար անցումը կօգնի հարմարվել նոր սննդին առանց մարսողական խնդիրների։
Մեր մասնագետները խորհուրդ են տալիս 10-օրյա աստիճանաբար անցում՝
  • Օր 1-3: 75% հին կեր+ 25% Farmina կեր
  • Օր 4-6: 50% հին կեր + 50% Farmina կեր
    Օր 7-9: 25% հին կեր+ 75% Farmina կեր
  • Օր 10: 100% Farmina կեր
Աստիճանաբար անցումը նոր կերի թույլ կտա հեշտ ընտելանալ նոր համին, հոտին ու տեքստուրային։ 

Անհատական և մասնագիտացված սննդային խորհրդատվություն
Ամեն կատու ունի անհատական պահանջներ և նախասիրություններ։ Եթե վստահ չեք, թե սննդային ո՞ր մոտեցումն է հարմար Ձեր կատվին, մեր մասնագետները անվճար կկատարեն խորհրդատվություն և կտրամադրեն անհատական ուղեցույց, որը կօգնի ընտրել ամենահամապատասխան սննդակարգն ու կերակրման մարտավարությունը։ Ձեր կատվի սննդային նախընտրությունների պատճառները հասկանալը կնպաստի ավելի առողջ սնվելու սովորությունների ձևավորմանը, իսկ սնունդի ընդունումը կդառնա ավելի հաճելի ու սթրեսից զերծ փորձառություն։