ԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ
Ո՞վ չի ցանկանում իր կատվին ապահովել հնարավորինս երջանիկ և առողջ կյանքով։ Մենք ուշադիր ընտրում ենք ամենաբարձր որակի կերը, ցուցաբերում ենք հոգատարություն և այն պահից, երբ նրանք հայտնվում են մեր տանը, նրանց շրջապատում ենք սիրով։ Սակայն միայն սերն ու հոգատարությունը բավարար չեն։
Յուրաքանչյուր կատու ունի կենսաբանական կարիքներ և ժառանգաբար փոխանցված վարքագիծ, որոնք արմատավորված են որպես տեսակում։ Դրանք հասկանալն ու հարգելը հիմնարար նշանակություն ունի նրանց ֆիզիկական և հուզական բարեկեցությունն ապահովելու համար։
Ահա հինգ հիմնարար կարիք, որոնք պետք է բավարարվեն յուրաքանչյուր կատվի համար։
- Ապահովության զգացում
Տունը նրանց համար ավելին է, քան պարզապես մի վայր, որտեղ նրանք ուտում և քնում են։ Այն նրանց տարածքն է՝ մի վայր, որի որտեղ նրանք պետք է ապահովություն և հանգստություն զգան։ Կատուներին անհրաժեշտ են այնպիսի անկյուններ, որտեղ նրանք կարող են առանձնանալ, դիտարկել, թաքնվել, հանգստանալ և որտեղ նրանց ոչ ոք չի անհանգստացնի։
Բարձրադիր հարթակները, հարմարավետ թաքստոցները, հանգիստ հանգստավայրերը և ծանոթ առօրյան օգնում են ստեղծել մի աշխարհ, որտեղ կատուն իրեն վստահ է զգում։
- Իրապես իրենց պատկանող ռեսուրսներ
Կատուներն իրենց ամենաապահովն են զգում, երբ այն ամենը, ինչ նրանց անհրաժեշտ է առօրյայում՝ սնունդը, ջուրը, զուգարանը, ճանկելու հենարանը, հանգստանալու վայրը, հասանելի է անխոս և առանց մրցակցության։ Սա առավել կարևոր է, եթե տանը մի քանի կատու կա․ հիմնական ռեսուրսները պետք է տարածված լինեն, այլ ոչ թե խմբավորված մեկ վայրում, որպեսզի ոչ մի կատու ստիպված չլինի պայքարել դրանց հասանելիության համար կամ պաշտպանել մեկ կոնկրետ տեղ։
Երբ այս անհրաժեշտ իրերը հեշտ հասանելի են, կանխատեսելի և զերծ են կոնֆլիկտից, կատվի ողջ միջավայրն ավելի ապահով է թվում, ոչ միայն տվյալ ռեսուրսը։
- Ընտրություն կատարելու ազատություն
Կատուները, ինչպես և մենք, իրենց առավել հարմարավետ են զգում, երբ որոշակի վերահսկողություն ունեն այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում իրենց շուրջը։ Երբ նրանց հնարավորություն է տրվում իրենց պայմաններով մոտենալ կամ հեռանալ, վստահությունն աճում է։
Նրանց սահմանները հարգելը ստեղծում է վստահության վրա հիմնված հարաբերություն, որտեղ նրանք իրենց հարմարավետ են զգում՝ ընտրելով, թե երբ և ինչպես շփվել։
- Որսի, քերծելու և ուսումնասիրելու բնազդների իրագործում
Կատուներն աշխարհն ընկալում են հոտի, ձայնի, հյուսվածքի և շարժման միջոցով, և նրանց վարքի մեծ մասը հետևում է ժառանգաբար փոխանցված հաջորդականությանը՝ հետևել, հետապնդել, ցատկել, բռնել։ Խաղը, որը նրանց հնարավորություն է տալիս անցնել այս փուլերով, այլ ոչ թե պարզապես կարճ ժամանակով թաթով հարվածել ինչ-որ բանի, այն է, ինչ իսկապես բավարարում է նրանց բնազդները։ Հոտը նույնպես նույնքան կարևոր դեր ունի։ Կատուները հոտի միջոցով ճանաչում և նշում են իրենց միջավայրը, ուստի այն տունը, որը հարգում է նրանց հոտային ազդանշանները, այլ ոչ թե մշտապես վերացնում դրանք, օգնում է նրանց կողմնորոշված և հանգիստ զգալ։
Տարբեր մակերեսներով քերծելու և բարձրանալու համար հագեցած, ուսումնասիրելու համար անվտանգ առարկաներով և իրական որսը նմանակող խաղերով հարուստ տունը պահում է նրանց միտքը ակտիվ և նրանց բնազդները՝ իրագործված։
- Շփում՝ իրենց պայմաններով
Կատուները ոչ միայնակ, ոչ էլ խմբային կենդանիներ են․ նրանք ճկուն են այն հարցում, թե որքան սոցիալական են ցանկանում լինել, և դա տարբեր է ամեն կատվի համար։ Ուշադրություն ցուցաբերելու նրանց ձևերը հաճախ կարող են շատ նուրբ լինել։ Նրանք կարող են դա արտահայտել՝ պարզապես մոտակայքում նստելով, դռան մոտ ձեզ դիմավորելով, ձեր կողքին քնելու ընտրությամբ կամ պարզապես նույն տարածքը ձեզ հետ կիսելով։
Նրանց սոցիալական կարիքները միշտ չէ, որ պահանջում են ֆիզիկական շփում։ Ընկերակցությունը կարող է լինել լուռ, բայց միևնույն ժամանակ՝ նշանակալի։
Այս կարիքները պարզապես ստուգաթերթ չեն։ Դրանք կյանքին կատվի տեսանկյունից նայելու միջոց են՝ հարցը «
Ինչո՞ւ է իմ կատուն իրեն այսպես պահում։» հարցից փոխելով «
Ի՞նչ կարող է իմ կատուն փորձել հաղորդել ինձ։» հարցի։
Որքան լավ ենք մենք հասկանում կատուների աշխարհը, այնքան ավելի հեշտ է ապահովել այնպիսի կյանք, որն աջակցում է նրանց բնական էությանը։