ԿԱՏՎԻ ՀԱՄԱՐ ՃԻՇՏ ԱՆՈՒՇԵՂԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՏՎԻ ՀԱՄԱՐ ՃԻՇՏ ԱՆՈՒՇԵՂԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Յուրաքանչյուր ոք, ով ապրում է կատվի հետ, գիտի դա, որ նրա սիրտը շահելու գաղտնիքը հաճախ ամենօրյա փոքրիկ ուշադրության նշանների մեջ է։ Իսկ երբ անուշեղենը միաժամանակ համեղ է, հարմար և նպաստում է նրա բարեկեցությանը, դա իսկապես տոնի է նմանվում։
N&D Healthy & Delicious Cream և Vet Life Healthy Creamy Treats-ը ստեղծված են հեց այդ նպատակով։ Պարզ ու հաճելի միջոց՝ փայփայելու ձեր կատվին՝ առանց մեղքի զգացման, միաժամանակ ապահովելով բազմաթիվ օգտակար առավելություններ
 
Եկե՛ք միասին բացահայտենք այս անուշեղենի բոլոր առավելություններն ու օգտագործման տարբեր եղանակները։

Դրանք հիանալի են հատկապես այն ընտանի կենդանիների տերերի համար, ովքեր ապրում են շատ քմահաճ կատուների հետ կամ խնամում են հիվանդությունից ապաքինվող կատվի։ Բարձր համային գրավչության շնորհիվ դրանք սնունդն ավելի ախորժելի են դարձնում և նպաստում են, որ կատուն ուտի։

Դրանք հարմար են կյանքի բոլոր փուլերի համար(ձագուկ, հասուն, տարեց), թույլ տալով նույնիսկ ծամելու խնդիր ունեցող կատուներին վայելել փափուկ համովությունը։ 
 
Կրեմային խորտիկները կատարյալ են տարբեր ձևերով օգտագործելու համար, օրինակ՝
 
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ
Թեև սա կատուների դեպքում այնքան տարածված չէ, որքան շների, և իրականացվում է այլ մեխանիզմներով, կատուները նույնպես կարող են մասնակցել մտավոր խթանման խաղերին կամ պարզ վարժություններին։ Կրեմային խորտիկներն իրենց փափուկ կառուցվածքի և արտահայտված համի շնորհիվ հեշտությամբ գրավում են կատվի ուշադրությունը՝ դարձնելով պարգևատրման պահը ավելի հաճելի և հետաքրքիր թե՛ ձեր, թե՛ ձեր կատվի համար։
Հեշտ է մատուցել և անհնար է դիմադրել․ այն շատ արագ դառնում է յուրաքանչյուր կատվի տիրոջ անփոխարինելի ընտրությունը։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Դեղամիջոցներ կամ սննդային հավելումներ տալը երբեմն կարող է վերածվել ամենօրյա փոքրիկ պայքարի։ Կրեմային անուշեղենն այս հարցում կարող են դառնալ արժեքավոր օգնական․ դրանց նուրբ կառուցվածքն ու ախորժաբեր բույրը օգնում են քողարկել ոչ այնքան հաճելի հոտերն ու համերը՝ հեշտացնելով կատվի կողմից դեղամիջոցի ընդունումը և նվազեցնելով սթրեսը թե՛ կատվի, թե՛ նրա խնամողի համար։

ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԽՂՃԻ ԽԱՅԹԻ
Կատվին փայփայելը հրաշալի է, իսկ առավել հաճելի է, երբ դա կարող եք անել առանց անհանգստանալու։ N&D Healthy & Delicious Cream և Vet Life Healthy Creamy Treats կրեմային խորտիկները մշակված են՝ համապատասխանելու տարբեր սննդակարգերին։
Անկախ նրանից՝ ձեր կատուն պահպանում է սովորական սննդակարգ, հետևում է ֆունկցիոնալ սննդակարգի կամ նույնիսկ կլինիկական սննդակարգի, միշտ կա նրա կարիքներին համապատասխան անուշեղեն։ Իսկ առաջարկվող քանակությամբ օգտագործելու դեպքում դրանց կալորիական ներդրումը աննշան է և չի ազդում օրական սննդաբաժնի վրա։

Բացահայտեք մեր տեսականին մեր կայքում և խանութներում։

Չգիտե՞ք՝ որ անուշեղենն ընտրել ձեր կատվի համար։
ՍՏԱՑԵՔ ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ FARMINA-Ի ՄԱՍՆԱԳԵՏԻՑ՝ ԶԱՆԳԱՀԱՐԵԼՈՎ 041110105։