5 ՊԱՐԶ ՀՐԱՀԱՆԳ ՇԱՆԸ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

5 ՊԱՐԶ ՀՐԱՀԱՆԳ ՇԱՆԸ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Շանը վարժեցնելը չի նշանակում նրան վերածել «ռոբոտի»։ Ընդհակառակը՝ դա նրան այնպիսի հմտություններ տալու գործընթաց է, որոնք կօգնեն ապրել հավասարակշռված և երջանիկ կյանքով, ինչպես նաև ձեր միջև կառուցել վստահության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ։ Այս ճանապարհը սկսելուն կարող են նպաստել հիմնական հրահանգները։ Դրանք մեզ սովորեցնում են համագործակցել մեր շան հետ, ավելի լավ հասկանալ նրան և լսել նրա ազդակները՝ պարզ վարժությունները վերածելով կապի, փոխըմբռնման և միասին անցկացրած արժեքավոր պահերի։

Հիմնական հրահանգները Ձեր և շան միջև ձևավորվող առաջին ընդհանուր լեզուն են։ Դրանք պարզ, բայց կարևոր մեկնարկային քայլեր են, որ կօգնեն ստեղծել ավելի խոր հաղորդակցություն և ամուր հիմք առօրյա կյանքում ավելի ներդաշնակ փոխհարաբերությունների համար։
Այս հրահանգները սովորաբար ուսուցանվում են գայթակղման մեթոդով, որի ընթացքում սնունդը հանդիսանում է խթան՝ շանը «դրդելով» դեպի ցանկալի գործողության կատարումը։


Պարգևատրման ճիշտ ընտրություն
Պարգևատրումը կարևոր դեր ունի, որպեսզի Ձեր շունը հասկանա ուսուցման գործընթացը և հաճույքով մասնակցի դրան։ Լավագույն պարգևը այն է, ինչը Ձեր շան համար ամենամեծ մոտիվացիան է և որի համար նա ոգևորությամբ պատրաստ է աշխատել։

Թեև որոշ շների կարելի է հաջողությամբ վարժեցնել իրենց ամենօրյա չոր կերով, շատերը ավելի լավ են արձագանքում փափուկ, համեղ և հեշտ ծամվող ուտելիքներին։ Ընտրեք այնպիսի պարգևներ, որոնք գրավիչ են Ձեր շան համար, բայց էական ազդեցություն չեն ունենում նրա ամենօրյա սննդակարգի վրա։
Փափուկ համովիկները հաճախ լավագույն ընտրությունն են, քանի որ շունը կարող է դրանք արագ ուտել՝ չշեղվելով վարժանքից և պահպանելով ուշադրությունը մարզման ողջ ընթացքում։

Ճիշտ վարժեցման համար կարևոր է հետևել հստակ հերթականության՝ 
  1. Բանավոր հրահանգ
  2. Ձեռքի շարժում՝ տեսողական ընկալում
  3. Խրախուսում 
Այս հերթականությունը նպաստում է, որ շունն աստիճանաբար հասկանա բանավոր հրահանգները։ Շներն ավելի հեշտ են հասկանում շարժումները, քանի որ տեսողական փոխազդեցությունն ավելի մոտ է նրանց բնությանը։ 

Արդյունավետ մարզումից հետո պարգևատրեք շանը Farmina Dental Treat-ով՝ որն իդեալական է բերանի խոռոչի առողջության և հանգստանալու համար։ 

Ինչպես սովորեցնել շանը հիմնական հրահանգները

Նստիր
 
  • Իրագործում
Մի քանի քայլ հետ գնացեք՝ խրախուսելով շանը հետևել Ձեր ձեռքում պահած համովիկին։ Այնուհետև կանգ առեք և դանդաղ բարձրացրեք ձեռքը շան գլխի վերևում՝ այն մի փոքր հետ տանելով։ Երբ շունը քթով հետևի ուտելիքին, նա բնական կերպով կնստի։
  • Երբ պարգևատրել
Անմիջապես նստելուց հետո
  • Ինչպես շտկել սխալը
Եթե շունը շարունակում է կանգնել և չի նստում, կրկնեք վարժությունը։ Եթե շարունակում է չհասկանալ, դադար վերցրեք և ավելի ուշ վերսկսեք գործընթացը։ 

Պառկիր
  • Իրագործում
Սկսեք նստած դիրքից և շանը ուղղորդեք L-աձև շարժումով։ Խրախուսիչ ուտելիքը իջեցրեք ուղիղ ներքև՝ շան առջևի թաթերի միջև, այնուհետև դանդաղ շարժեք առաջ՝ հատակի երկայնքով՝ հեռացնելով այն շան դիմացից։ Երբ շունը հետևի ուտելիքին, նա բնականաբար կիջնի պառկած դիրքի։
Համոզվեք, որ շան առջևում բավականաչափ ազատ տարածք կա։
  • Երբ պարգևատրել
Անմիջապես պառկելուց հետո
  • Ինչպես շտկել սխալը
Եթե շունը շարունակում է կանգնել և չի պառկում, կրկնեք վարժությունը։ Ավելի լավ է կանգ առնել և ավելի ուշ նորից փորձել։

Կողքիս
  • Իրագործում
Ուղղորդեք ձեր շանը մնալ ձեր կողքին՝ մի ձեռքում պահելով համեղ պատառներէ խրախուսանքի համար և սկսեք քայլել։ Նպատակն այն է, որ շունը շարժման ընթացքում շարունակի մնալ ձեր կողքին։
  • Երբ պարգևատրել
Եթե նա մի քանի վայրկյան շարունակաբար քայլում է Ձեր կողքով, պարգևատրեք։ Աստիճանաբար երկարացրեք քայլելու ընթացքը։ 
  • Ինչպես շտկել սխալը
Եթե շունը շեղվում է, կանգնում կամ առաջ անցնում, հիշեք, որ դա ուսուցման մաս է։ Հանգիստ ուղղորդեք շանը հետ՝ Ձեր կողքին և շարունակեք։ Եթե շունը շարունակում է ուսումնասիրել շուրջը, պարգևատրեք, երբ վերադառնում է։ Ձգափոկը կարո է օգնել սկզբնական շրջանում։ Սկսեք ուսուցումն այնպիսի վայրում, որտեղ քիչ են շեղող գործոնները։

Սպասիր
  • Իրագործում
Այս հրահանգը պետք է վարժեցնել ինչպես «նստել», այնպես էլ «պառկել» դիրքերում։ Սկզբում շանը պահեք կապիչով։ Կանգնեք նրա դիմաց, բարձրացրեք ձեր ձեռքը՝ որպես ազդանշան, և մի քանի քայլ հետ գնացեք։ Սկսեք շատ կարճ հեռավորությունից և աստիճանաբար մեծացրեք այն։ Երբ շունը վստահորեն կատարի հրամանը, աստիճանաբար հանեք կապիչը։
  • Երբ պարգևատրել
Պարգևատրեք միայն այն ժամանակ, երբ վերադառնում եք նրանց մոտ։
  • Ինչպես շտկել սխալը
Խուսափեք տալ շան անունը վարժության ընթացքում, քանի որ նա կարող է կարծել, թե կանչում եք նրան։ Եթե շունը շարունակում է մոտենալ ձեզ, մի հանձնվեք, հանգիստ վերադարձրեք նրան ցանկալի դիրքին։ Սա ավելի բարդ առաջադրանք է և համբերություն ու ժամանակ է պահանջում է։

Արի
  • Իրագործում
Սկսեք այնտեղ, որտեք քիչ են շեղող գործոնները։ Թույլ տվեք, որ Ձեր շունը մի փոքր հեռանա, ապա ուրախ և կանչող ձայնով կանչեք նրան՝ օգտագործելով Ձեր ընտրած կանչի հրամանը։ Կարող եք խրախուսել նրան՝ մի քանի քայլ հետ գնալով կամ ձեռքերը բացելով։ Երբ շունը մոտենում է Ձեզ, պահպանեք դրական վերաբերմունք և այնպես արեք, որ Ձեզ մոտ վերադառնալը նրա համար հաճելի և խրախուսվող զգացողության հետ ասոցացվի։ Աստիճանաբար շարունակեք վարժանքն արդեն ավելի շատ շեղող գործոններ ունեցող միջավայրերում և ավելի մեծ հեռավորությունների վրա։
  • Երբ պարգևատրել
Ձեր մոտ վերադառնալուն պես պարգևատրեք նրանց։ Օգտագործեք բարձրորակ պարգևատրումնր, հատկապես վարժեցման սկզբնական շրջանում։
  • Ինչպես շտկել սխալը
Եթե շունը միանգամից չի վերադառնում, խուսափեք հրահանգն անընդհատ կրկնելուց կամ բարկանալուց։ Տվեք ժամանակ, որ նա կատարի հրահանգը և պարգևատրեք, նույնիսկ ուշացումով վերադառնալուց հետո։ Եթե չի արձագանքում, նվազեցրեք շեղող գործոնները, կրճատեք հեռավորությունը և հեշտացրեք վարժանքը՝ հետագայում նորից բարդեցնելու ակնկալիքով։

Կարևոր նկատառում
  • Մի՛ կանչեք ձեր շանը միայն այն ժամանակ, երբ պատրաստվում եք ավարտել խաղը կամ հեռանալ զբոսայգուց։ Ժամանակ առ ժամանակ կանչեք նրան, առատորեն խրախուսեք, ապա թույլ տվեք, որ նա շարունակի խաղալ։
  • Երբեք մի պատժեեք շանը ուշ գալու համար։Պատիժը կարող է բացասկան ազդեցություն ունենա և շունը հետագայում խուսափի վերադառնալուց։ 
Արագ նկատառում՝ այս վարժությունները օգտակար գործիքներ են, սակայն դրանք չեն լուծում բոլոր խնդիրները, օրինակ՝ կապիչը ձգելու կամ կանչին չարձագանքելու դժվարությունները։ Շատ հաճախ իրական փոփոխությունը գալիս է նրանից, որ շունը բավարար ժամանակ է անցկացնում դրսում՝ ունենալով ազատ շարժվելու, հոտոտելու և շրջակա միջավայրը ուսումնասիրելու հնարավորություն։

Ուզում եք իմանալ ավելին՝ շարունակեք հետևել մեր հոդվածներին