ՀԱՍԿԱՆԱԼ ՇԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ: 9 ՀԱՐՑ, ՈՐ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՒՄ Է ՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Սեռական հասունությունը, էստրուսի շրջանները և չստերիլիզացված շների խնամքը կարող են առաջին հայացքից պարզ թվալ, սակայն իրականում թեման շատ ավելի բազմակողմանի է։ Խոսքը միայն էգ շների ստերիլիզացիայի կամ արու շների կաստրացիայի ընտրության մասին չէ, այլ նաև զարգացման, հորմոնների և շան հետ առօրյա կյանքի բազմաթիվ առանձնահատկությունների։
Չկան բոլոր շների համար կիրառելի ընդհանուր կանոններ․ յուրաքանչյուր շուն անհատական է, և յուրաքանչյուր որոշում պետք է գնահատվի՝ հաշվի առնելով առողջական վիճակը, վարքագիծը և կենսակերպը։ Ուրեմն, ի՞նչ է կարևոր իմանալ։
ԷԳ ՇՆԵՐ
Ի տարբերություն արու շների՝ էգ շներն իրենց կյանքի ընթացքում ունենում են
էստրուսի շրջաններ։
Ե՞րբ կարող է սկսվել առաջին էստրուսը
Սա կախված է նաև ցեղատեսակից և հատկապես շան չափից։ Փոքր ցեղատեսակների շները սովորաբար սեռական հասունության են հասնում ավելի վաղ, քան խոշոր ցեղատեսակների շները։
Ընդհանուր առմամբ՝
- Փոքր չափի շներ՝ 5–6 ամսականում
- Միջին չափի շներ՝ 6–8 ամսականում
- Խոշոր չափի շներ՝ 10–18 ամսականում
Որքա՞ն է տևում էստրուսի շրջանը
Տևողությունը կարող է լինել
14–21 օր։
Կարևոր է իմանալ, որ էստրուսի շրջանը բաժանվում է
4 փուլի.
- Պրոէստրուս (Proestrus) – այս փուլում նկատվում է արյունային արտադրություն։
- Էստրուս (Estrus) – այս շրջանում էգը ընդունում է արուին, և հենց այս փուլում անհրաժեշտ է առավելագույն զգուշություն։
- Դիէստրուս (Diestrus) – էստրուսն ավարտվել է, սակայն արգանդը պատրաստվում է հնարավոր հղիության։ Հենց այս փուլում կարող է զարգանալ կեղծ հղիություն։
- Անէստրուս (Anestrus) – հանգստի շրջան։
Ի՞նչ է կեղծ հղիությունը
Կեղծ հղիությունը վիճակ է, երբ
հորմոնային փոփոխությունների հետևանքով էգ շան օրգանիզմը «կարծում է», որ հղի է, և դրսևորում է իրական հղիությանը նման ախտանիշներ։ Ամենաբնորոշ նշաններից մեկն այն է, որ շունը սկսում է հոգ տանել տարբեր առարկաների, օրինակ՝ փափուկ խաղալիքների մասին՝ վերաբերվելով դրանց այնպես, կարծես դրանք իր ձագերն են։
Որքա՞ն հաճախ է էստրուս լինում
Միջինում՝
տարին երկու անգամ, մոտավորապես
յուրաքանչյուր 6 ամիսը մեկ։
Սակայն հաճախականությունը կարող է տարբեր լինել՝ կախված ցեղատեսակից, տարիքից և յուրաքանչյուր շան առանձնահատկություններից։ Որոշ էգերի մոտ էստրուսի շրջանների միջև ընկած ժամանակահատվածը կարող է ավելի երկար լինել։
Որպես շան տեր՝ պե՞տք է նախազգուշական միջոցներ ձեռնարկել էստրուսի ընթացքում
Անշուշտ՝ այո։
Եթե ձեր էգ շունը էստրուսի շրջանում է, խորհուրդ է տրվում.
- Խուսափել չստերիլիզացված արու շների հետ շփումից, նույնիսկ տնային պայմաններում։
- Զգուշորեն գնահատել համատեղ պահելու հնարավորությունը, նույնիսկ կաստրացված արու շների հետ։
- Չթողնել շանը ազատ զբոսնել առանց կապի հանրային վայրերում և խուսափել շների զբոսայգիներից։
- Նաև ցանկալի է ծանոթանալ տվյալ տարածքում գործող հատուկ կանոններին կամ պահանջներին։
ԱՐՈՒ ՇՆԵՐ
Արու շների խնամքն այս առումով տարբեր է, քանի որ նրանք, ի տարբերություն էգերի,
էստրուսի շրջաններ չեն ունենում, սակայն նույնպես անցնում են
սեռական հասունացման փուլ։
Ե՞րբ է արու շունը հասնում սեռական հասունության
Այս դեպքում նույնպես հիմնական դերը կապված է ցեղատեսակից և շան չափից։
Ընդհանուր առմամբ՝
- Փոքր և միջին չափի շներ՝ 6–12 ամսականում
- Խոշոր չափի շներ՝ 12–24 ամսականում
Արու շներն էլ ունե՞ն էստրուսի շրջաններ
Ոչ։ Ի տարբերություն էգերի՝ արու շները էստրուսի շրջաններ չեն ունենում և կարող են բեղմնավորել ամբողջ տարվա ընթացքում։
Արդյո՞ք պետք է ինչ-որ բանի ուշադրություն դարձնել
Այո, հատկապես, եթե
արու շունը գտնվում է էստրուսի մեջ գտնվող էգի մոտ։
Էստրուսի շրջանում գտնվող էգի ներկայությունը կարող է առաջացնել վարքային փոփոխություններ, օրինակ՝
- ախորժակի նվազում,
- ավելի հաճախակի ձայնային արտահայտումներ (հաչոց, ոռնոց և այլն),
- անհանգստություն,
- փախչելու փորձեր՝ էգին հասնելու համար։
Եթե ցանկանում եմ ստերիլիզացնել կամ կաստրացնել շանս, ե՞րբ է ամենալավ ժամանակը
Այս հարցի համար
բոլոր շներին համապատասխանող մեկ պատասխան գոյություն չունի։
Մեր օրերում խորհուրդները հիմնվում են մի շարք գործոնների վրա, այդ թվում՝ շ
ան չափի, ցեղատեսակի առանձնահատկությունների,սեռի, վարքագծի, ընդհանուր առողջական վիճակի։
Վերջնական որոշումը միշտ պետք է կայացվի
անասնաբույժի հետ խորհրդակցելով՝ գնահատելով տվյալ շան համար ակնկալվող օգուտներն ու հնարավոր ռիսկերը։