ԻՆՉ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԿԵՐԱԿՐԵԼ ՁԱԳՈՒՆԵՐԻՆ
Ձեր ձագուկին ճիշտ հաճախականությամբ և պատշաճ կերպով կերակրելը նրա առողջ և երջանիկ կյանքի գլխավոր նախապայմաններից է։ Սննդի կանոնավոր ռեժիմը նպաստում է կայուն աճին, հավասարակշռված էներգիայի մակարդակին, լավ մարսողությանը և ընդհանուր բարեկեցությանը հենց սկզբից: Քանի որ ձագուկների ստամոքսը փոքր է, սակայն նրանք արագ են աճում, նրանց պետք է հաճախակի ուտել և փոքր չափաբաժիններով և ոչ թե մեկ-երկու մեծ չափաբաժին օրվա ընթացքում։
Կերակրման հստակ հաճախականությունը կախված է շան տարիքից, չափից և ցեղատեսակից։ Նրանց աճի հետ փոփոխվում են նաև պահանջները։ T
8 - 12 շաբաթական
Այս փուլում Ձեր ձագուկի ստամոքսը փոքր է, բայց բարձր է էներգիայի պահանջը։ Ձգտեք օրական 4 անգամ կերակրել՝ հավասարաչափ բաշխված չափաբաժիններով։ Փոքր, հաճախակի կերակրումը կայուն է պահում շաքարի մակարդակը նրանց արյան մեջ և նպաստում է լավ մարսողությանը։
3 - 6 ամսական
Ձագուկի մեծանալուն համահուչ կարող եք նվազեցնել կերակրելը մինչև
օրական 3 անգամ։ Նրանց մարսողական համակարգը սկսում է սովորել ավելի քիչ սնունդ մարսելուն, բայց դեռևս հարկավոր է պահել կանոնավոր կերակրումը, որ խթանի վերջիններիս ձևավորումը։
6 ամսական և բարձր
Ձագուկների մեծամասնությունը կարող է անցնել
օրական 2 անգամ կերակվելուն 6 ամսականից հետո։ Այնուամենայնիվ, սա այն դեպքերից է, երբ
չափը կապ ունի։
Միջին և խոշոր ցեղատեսակներին, ինչպիսիք են գերմանական հովվաշունը, լաբրադորը, ոսկեգույն ռետրիվերը և դոգը, միշտ պետք է օրական 2 անգամ կերակրել, երբեք չի կարելի բավարարվել է անգամ կերակրելով։ Այս ցեղատեսակները հակված են փքվածության, որը հայտնի է նաև որպես ստամոքսի դիլատացիա-պտտում (GDV)։ Կանխարգելու լավագույ միջոցը ուտելուց հետո 3-4 ժամ ֆիզիկական ակտիվությունից խուսափելն է։
Թաց կեր ձագուկների համար
Թաց կերը կարող է
իդեալական տարբերակ լինել ձագուկների համար, հատկապես աճի շրջանում։ Փափուկ զանգվածը հեշտ է ծամել և մարսել, իսկ հեղուկի պարունակությունը նպաստում է խոնավությունն օրգանիզմում։ Թաց կերը շատ համեղ է, ինչն ավելի հարմար է վատ ախորժակ ունեցող շունիկների համար։ Կարող եք կերակրել միայն թաց կերով, կամ հմադրել չորի կերի հետ, իհարկե, ճիշտ բալանսավորելով չափաբաժինները՝ Ձեր ձագուկի պահանջներին համապատասխան։
Օգնեք ձագուկին ճիշտ մարսել կերակուրը
Սնվելուց հետո Ձեր կենդանու օրգանիզմը կենտրոնանում է մարսողության վրա, այդ պատճառով ուտելուց
3-4 ժամ հետո պետք է խուսափել ֆիզիկական ակտիվությունից։ Ոչ մի վազք, թռիչքներ և խաղեր։
Սակայն կա մեկ կարևոր բացառություն՝ տնային մարզումը
Եթե ձագուկը դեռ սովորում է դրսում զուգարան գնալ, ուտելուց անմիջապես հետո կարճ և հանգիստ զբոսանքը իրականում լավագույն բանն է, որ կարող եք անել։
Ինչո՞ւ է կարևոր սննդակարգի շարունակականությունը
Մեկ այլ կարևոր հանգամանք, որը պետք է հաշվի առնել, սննդակարգի շարունակականությունն է: Երբ նոր եք բերելշունիկին, ավելի լավ է շարունակել կերակրելնույն սնունդով, որին արդեն սովոր է: Սննդակարգի ցանկացած փոփոխություն պետք է աստիճանաբար և գրագետ կատարվի՝ անասնաբույժի օգնությամբ, այսպիսով կխուսափեք մարսողական խանգարումներից։
Մեր մասնագետները խորհուրդ են տալիս 10-օրյա աստիճանաբար անցում՝
- Օր 1-3: 75% հին կեր; 25% Farmina կեր
- Օր 4-6: 50% հին կեր; 50% Farmina կեր
- Օր 7-9: 25% հին կեր; 75% Farmina կեր
- Օր 10: 100% Farmina կեր
Առողջ և երջանիկ շուն մեծացնելու համար յուրաքանչյուր փուլում ճիշտ սնունդ ապահովելը շատ կարևոր է: Աճի համար հատուկ մշակված լիարժեք և հավասարակշռված սնունդի ընտրությունը կարող է մեծ տարբերություն ստեղծել: