ՍԿՍՆԱԿ ԿԱՏՎԻ ՏԵՐԵՐԻ ՈՒՂԵՈՒՅՑ
Նոր տուն ժամանելը մեծ փոփոխություն է փիսոյի համար, և նրան անհրաժեշտ է ժամանակ, ապահովություն ու աջակցություն՝ հանգիստ հարմարվելու համար։ Դրական և հարմարավետ միջավայր ստեղծելը, նրա ուսումնասիրության և շփվելու տեմպը հարգելը, ինչպես նաև նոր փորձառությունները աստիճանաբար ներկայացնելը կարևոր քայլեր են՝ սահուն հարմարում և երկարատև ամուր կապ ապահովելու համար։
Հարմարվելու գործընթացը հեշտացնելու համար մենք պատրաստել ենք անհրաժեշտ իրերի ցանկ՝ բոլոր այն պարագաներով, որոնք ձեր նոր ձագուկին պետք կգան։ Այն կարող եք գտնել ստորև։
Անհրաժեշտ պարագաների ամբողջական ցանկ
Սնունդ, կերաման, ջրաման
Ընտրեք հանգիստ վայր՝ հեռու աղմուկից և մարդաշատ հատվածներից։ Ջրի և կերի ամանները տեղադրեք զուգարանից հեռու։ Օգտագործեք կայուն, չսահող ամաններ և միշտ ապահովեք թարմ, հեշտ հասանելի ջուր։ Ջրի շատրվանները կարող են օգնել խրախուսել ջրի ավելի շատ օգտագործումը։ Եթե ունեք մեկից ավելի կատու, համոզվեք, որ պարագաները համապատասխանում են կատուների քանակին, գումարած 1:
Ճիշտ սնունդ
Յուրաքանչյուր ընտանի կենդանի ունի իրեն հատուկ սննդային կարիքներ, ինչը կախված է նրա մարմնի առանձնահատկություններից, նյութափոխանակությունից և կենսակերպից։ Ընտրեք այնպիսի կեր, որը համապատասխանում է նրա անհատական կարիքներին և նպաստում երկարաժամկետ առողջությանը։
Ավելին իմանալու համար կարող եք կապ հաստատել մեր խորհրդատուների հետ՝ 041110105:
Խաղալիքներ
Ստեղծեք անվտանգ տարածք, որտեղ Ձեր կատուն կարող է ազատ խաղալ։ Առաջարկեք տարբեր տեսակի խաղալիքներ՝ փայտիկով խաղալիքներ, գլուխկոտրուկ-խաղալիքներ և փափուկ խաղալիքներ։ Ժամանակ առ ժամանակ նոր խաղալիքներ ավելացրեք՝ միաժամանակ փոխարինելով հին խաղալիքները, որպեսզի պահպանեք կատվի հետաքրքրությունը և նվազեցնեք ձանձրույթը։ Սա նաև օգնում է կանխել անցանկալի վարքագիծը, օրինակ՝ կահույքը քերծելը։
Ճանկելու պարագաներ
Տեղադրեք մեկ կամ մի քանի քերծելու սյուներ՝ կատվի բնական քերծելու կարիքը բավարարելու և տունը պաշտպանելու համար։ Ընտրեք տարբեր բարձրության և տարբեր նյութերից պատրաստված սյուներ (սիսալ, ստվարաթուղթ, գորգ)։ Դրանք տեղադրեք այն վայրերում, որտեղ Ձեր կատուն արդեն սովոր է քերծել, կամ որտեղ սիրում է հանգստանալ։ Սյունակից օգտվելու դեպքում խրախուսեք նրան՝ հյուրասիրությամբ կամ գովեստով։
Հարդարման պարագաներ
Դրանց օգտագործումը պետք է սկսել աստիճանաբար և զուգակցել հյուրասիրությամբ և հանգիստ, նուրբ հպումներով։ Զգուշորեն դիպչեք զգայուն հատվածներին՝ օրինակ թաթերին և ազդրերի ներքին հատվածներին՝ հանգիստ վարքագիծ դրսևորելու դեպքում խրախուսելով նրանց։
Կատվի անկողին
Ընտրեք հանգիստ անկյուն՝ հեռու աղմուկից և միջանցիկ քամուց։ Մահճակալների և բարձիկների համար ընտրեք լվացվող և հարմարավետ նյութեր։
Տեղափոխման պայուսակներ և վանդակներ
Ընտրեք ամուր տեղափոխման պայուսակ կամ վանդակ, որը թույլ կտա Ձեր կատվին հարմարավետ կանգնել, շրջվել և պառկել։ Աստիճանաբար ծանոթացրեք նրան տեղափոխման պայուսակին՝ օգտագործելով հյուրասիրություններ և ծանոթ անկողին, որպեսզի դրական ասոցիացիա ձևավորվի։ Օգտագործեք այն անասնաբույժին այցելելիս և կարճ ճանապարհորդությունների ժամանակ։
Լցանյութ և զուգարան
Ընտրեք զուգարան, որը բավական մեծ է կատվի անկաշկանդ շարժման համար։ Տեղադրեք այն հանգիստ հասանելի վայրում՝ հեռու սննդից և ջրից։ Օգտագործեք այնպիսի կատվի զուգարանի լցանյութ, որը Ձեր կատուն ընդունում է (կլանող կամ չկլանող․ առանց բույրի լցանյութը հաճախ նախընտրելի է) և ամեն օր մաքրեք այն՝ մաքրությունն ապահովելու համար։ Եթե ունեք մի քանի կատու, յուրաքանչյուր կատվի համար տրամադրեք մեկ զուգարան և ևս մեկ հավելյալ։
Այժմ, երբ ամեն ինչ պատրաստ է, մնում է միայն դիմավորել Ձեր նոր ընկերոջը և միասին սկսել այս հրաշալի արկածը։