ԱՄԱՌԱՅԻՆ ԶԲՈՍԱՆՔՆԵՐ։ Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ
Երբևէ մտածել եք․ “Չափազանց շոգ է
… ինչպե՞ս վարվել շանս հետ”։ Դուք միայնակ չեք։
Ամռանը շատերը հանդիպում են նման խնդրի՝ շան էներգիան անսպառ է, կարծես մարտկոցով լինեն, իսկ եղանակը ընդհանրապես չի տրամադրում զբոսանքի։ Մյուսների շները չեն ուզում լքել օդափոխիչը նույնիսկ կիլոգրամանոց սթեյքի համար։
Ահա թե ինչու մենք այս հոդվածում հավաքել ենք մի քանի խորհուրդ՝ ամառային զբոսանքերը կազմակերպելու համար։
Ինչպես պլանավորել ամառային զբոսանքները
Ամռան տապին փորձեք զբոսանքները կազմակերպել կամ վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան։
Սրանք օրվա ամենազով ժամերն են, և կարող եք զբոսնել ստվերոտ հատվածներով կամ ուսումնասիրել մոտակա այգիները։
Եթե ապրում եմ քաղաքում, կարևոր է խուսափել տաք ասֆալտից, քանի որ դրա տաքությունը կարող է հասնել վտանգավոր բարձր ջերմաստիճանի և վնասել ձեր շան թաթերը։ Կարող եք պաշտպանել թաթերը քսուքների, շների համար նախատեսված կոշիկների օգնությամբ, ինչպես նաև, հնարավորության դեպքում քայլեք խոտածածկ տարածքներով։
Ինչ անե՞լ օրվա մյուս ժամերին․․․
Ամենաշոգ ժամերին լավագույնն է զբոսանքները կարճ և ֆունկցիոնալ պահել՝ բավականաչափ զուգարան գնալու համար, և տանը զվարճալի զբաղմունքներ պլանավորել։
Զվարճալի այլընտրանք տնային պայմաններում
Շատ տարբերակներ կան տնային պայմաններում
շան միտքն ակտիվ պահելու համար.
Ահա մի քանի գաղափար՝
- Հոտոտելու խաղեր՝ անուշեղենի հետքերով կամ թաքստոց գորգեր
- Քթի աշխատանք կամ որոնման վրա հիմնված խաղեր
- Կարճ մարզումներ՝ օգտագործելով գովասանք
Եթե հնարավոր է, փորձեք շների լողի դասընթացներ մասնագիտացված կենտրոններում, որոնք հիանալի են զովանալու և էներգիան սպառելու համար:
Ուշադիր եղեք ջերմաստիճանի տատանումներին
Սառը միջավայրերից (օրինակ՝ օդորակիչով տուն կամ մեքենա) դրսի տաք միջավայր դուրս գալը կարող է ջերմաստիճանային ցնցման պատճառ դառնալ։ Ահա թե ինչպես աստիճանաբար անցում կատարել
- Բացեք պատուհանները՝ միաժամանակ միացնելով օդորակիչը՝ օդը հավասարակշռելու համար
- Դանդաղորեն իջեցրեք օդորակիչը
- Երբ ներսի և դրսի ջերմաստիճանները մոտենան, թողեք ձեր շանը դուրս գա
Հակառակ տեղափոխումը՝ տաք ջերմաստիճանից սառը միջավայր գալը, նույնպես կարող է խնդիրներ առաջացնել՝ լուծ կամ մարսողության խանգարում։ Աստիճանաբար հարմարվելու համար՝
- Խուսափեք սառը օդն անմիջապես նրանց վրա պահելուց
- Թողեք նրանք հանգստանան օդափոխվող, բայց որ ցուրտ տարածքում
- Սպասեք մի քանի րոպե չեզոք ջերմաստիճանում նախքան ավելի սառը հտված տեղափոխվելը
Եզրակացություն
Մի փոքր ուշադրության և զգոնության շնորհիվ ամառային զբոսանքները կարող են հաճելի և անվտանգ լինել։ Ձեր շան կարիքները հարգելը, ձեր առօրյան կարգավորելը և անհարմարության նշաններին ուշադրություն դարձնելը կօգնի երկուսին էլ առավելագույնս օգտվել եղանակից, նույնիսկ երբ շոգ է։